ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային վերաբերմունքի թեման շատ դանդաղ, բայց բացվում է։
Ցավոք՝ առայժմ քննարկման հարթակները և հնչած կարծիքները հիմնականում քաղաքական ենթատեքստ ունեն, բայց կարևոր է սրա մասին խոսել։ Վերջիվերջո, վստահ եմ, կմոռանանք քաղաքական կողմնորոշումները և կքննարկենք բուն խնդիրը։
Տեսանյութում արտահայտվող մայրերին ուզում եմ ասել.
- Սիրելի՜ մայրեր, դուք իրավունք ունեք իմ հասցեին ասել՝ ինչ սրտներդ ուզի։ Բայց դուք չպետք է խղճահարություն արտահայտող հայացքներ զգաք ձեզ վրա, դա ծանր բեռ է մարդու համար։ Նա, ով գյուղում է ապրում չպետք է ամաչի, որ հղի է, երրորդը՝ չպետք է արդարանա իր նորմալ տեսքի համար։
Դուք պետք է ապրեք, ապրեք այնպես, ինչպես դուք եք ուզում։ Եվ ոչ ոք չպետք է ձեր կյանքը քննարկման առարկա դարձնի»։