«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Տեղեկատվական աղմուկն անցավ, բոլոր դերակատարները իրենց հերթապահ ասելիքն ասեցին ու հիմա մուղամով մոռացության են տալիս Արցախում հայաթափված գյուղի, գրավված բարձունքի ու շատ մոտ ապագայում հայաթափվելիք ևս մի քանի գյուղերի թեման։
Ռուսները, ըստ էության, բացի «հմի նայեք՝ էսա դրանց ինչ ենք անում» խորագրով հոդվածներ պատվիրելուց՝ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեցին։ Ըստ այդմ, դրվածքը հետևյալն է. մենք մեր հողին տեր կկանգնենք՝ կապրենք էստեղ, չենք կանգնի՝ կապրեն ուրիշները։
Եթե որևէ մեկը մտածում է, թե հայաթափման այս ընթացքը ինչ-որ պահի կանգ է առնելու, նա չի ճանաչում ոչ մեզ, ոչ նրանց, ոչ էլ տարածաշրջանը։ Սա արևելք է՝ բիրտ, պատրիարխալ, դեռևս մեկ դար առաջ սուլթանատի կանոններով ապրող արևելք, որտեղ ծիսականորեն սիրաշահում են ու դաժանորեն բռնաբարում։ Սա անիմաստ ու ցուցադրական դաժանության և ինքնանպատակ ագահության պատմական միջավայր է»։