Տեսակետ

Ապշեցնող թվեր. ԱՄՆ-ում հայկական եկեղեցիները ունենում են տարին 95 միլիոն դոլարի մուտք

«Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Էսօր, մի ներդրումային բանկիրի հետ հանդիպմանն, ապշեցնող թվեր իմացա: 

ԱՄՆ-ում կա գործող 163 հայկական եկեղեցի (բոլոր ուղղությունները՝ կաթոլիկ, բողոքական, առաքելական և այլն), որոնք միջինում ունենում են տարեկան 95 միլիոն դոլարի մուտք: Թվերը ԱՄՆ հարկային համակարգից են: 

Մինչև հիմա շոկի մեջ եմ: Համեմատության համար ասեմ, որ Հայաստանի բանակ տարին մոտ 400 միլիոն դոլար է մուտք գործում»: