Տեսակետ

Հայ ակադեմիկոսների էթիկայի բացակայության մասին

Հրապարակախոս Աղասի Մարգարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայոց պատմության ակադեմիական հրատարակության հեղինակ կաշեգործ-ակադեմիկոսները ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանի արտաքին քաղաքական գործունեությունը Փետրվարյան ապստամբության ընթացքում գնահատում են «հակահայ»։ 

Որպեսզի պատճառը պարզ լինի. Վրացյանը, հիմնվելով հայ-թուրքական մի շարք պայմանագրերի վրա, ռազմական օգնության խնդրանքով դիմել էր քեմալական Թուրքիային՝ ռուսական 11-րդ բանակի ու բոլշևիկյան ուժերին դիմադրելու համար։ 

Մի կողմ թողնենք իրատեսականությունն ու պրագմատիզմը։ Խնդիրը զուտ գիտնականի, հետազոտողի էթիկան է կամ դրա բացակայությունը»։