Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քանի որ այսօր որոշ մարդիկ մտահոգություն են հայտնել իմ այս թվիթի կապակցությամբ, նշեմ, որ իրականում այս հումորային գրառմամբ հասել եմ բոլոր նպատակներիս:
1․ Ողջ կովկասյան (ու ոչ միայն) թվիթերի ուշադրության կենտրոն եմ բերել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող անասուն հակաքարոզչության թեման ու դրա աբսուրդայնության մակարդակը: Թվիթը ու նմանատիպ հիմար արձագանքները այսօր ողջ օրը քննարկում էին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրեր, հայտնի փորձագետներ ու լրագրողներ:
2․ Ընթացքում բացահայտել ենք նաև այս կնոջ պես դեմքերի, որոնք, օրինակ, որպես ռազմական փորձագետ են ներկայանում, սակայն չգիտեն, թե աշխարհում մոտավորապես քանի երկիր միջուկային զենք ունի: Այս կինը ևս այսօր դարձել է ծաղրի առարկա: Ապագայում իր կողմից արտահայտված կարծիքները այլևս որևէ արժեք չեն ունենա:
3․ Թվիթը կարդացածների 99,99%-ի արձագանքը հումորային էր: Իսկ այն մարդկանց կարծիքը, որոնք 3-րդ դասարանի աշակերտի մակարդակի գիտելիքներ չունեն, չարժե լուրջ ընդունել:
Իրականում, վերոնշյալ հակաքարոզչության դեմ պայքարի միակ եղանակը թրոլինգն է, որովհետև, ինչքան էլ հերքես սուտը, հերքումը երբեք այնքան չի տարածվելու, ինչքան նպատակուղղված կերպով տարածվող կեղծիքը»: