Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մեր ժամանակների երկու մեծ ողբերգություն կա։ Մեկն էն է, որ մեր բանակը դուրս ենք դնում հաշվից ու պատկերացնում որպես խղճուկ միավոր։ Երբ ժամանակը գա, դա մեզ հետ շատ վատ ծառայություն է մատուցելու։ Դրանից կախված է մեր վերաբերմունքը մեր երկրի պաշտպանունակությանը և հնարավոր զիջումների ծավալին, որոնց հանրությունը կարող է համաձայնվել։ Բայց ավելի մեծ ողբերգություն է ադրբեջանական բանակի ներուժը գերագնահատելը։ Դա իռացիոնալ վախ է առաջացնում, ինչը սպառնում է կարծրատիպի վերաճելու էնպես, ինչպես ռուսական բանակի նկատմամբ տասնամյակներ տևած անասնական վախն էր։
Ճիշտ է՝ ադրբեջանցիները Փառուխում չեն, կարծես, բայց ի սկզբանե իրենց ամենևևին էլ դա չէր հետաքրքրում։ Հետաքրքիրը շրջակայքի բարձրունքներն են։ Չի կարելի ասել, թե մերոնք ամբողջությամբ պահել են «շփման գիծը», բայց նաև, իմ տվյալներով, ավելի քան ադեկվատ պատասխան են տվել։ Ու էդ պատասխանն է, որ ստիպել է վերանայել ռուս-թուրքական նախնական տրամադրությունը։ Հիմա էլ շարունակվում են բանակի՝ հանրության կարծիքի հետ անհամատեղելի տոկունության դրսևորումները։ Ցավոք, հնարավոր չի եղել խուսափել զոհերից»։