Տեսակետ

Սիլվա Հակոբյանը արձագանքել է «վայրահաչոցներին»

Երգչուհի Սիլվա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում են իմ հասցեի շուրջ, բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի, այնուամենայնիվ, արձանգանքել: Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ անվճար, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել։ Այդ երգերի մեջ կային և՛ հուզական, և՛ հայրենասիրական, ինչպես նաև՝ ուրախ երգեր: Ու նպատակը մեկն էր՝ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց՝ առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր հերոսներին նվիրված շատ միջոցառումներին, որոնց մասին չեմ լուսաբանել՝ ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված հերոսների միջոցառումներին»: