Տեսակետ

Անուն առ անուն վերհիշեք այդ ծաղրածուներին

Լրագրող Գևորգ Թոսունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Այսօր, երբ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ չկա, վերացել են գրեթե բոլոր սահմանափակումները և ՀՀ քաղաքացու կենցաղի վրա որևէ ազդեցություն չունի ոչ այդ վարակը, ցանկանում եմ մի պահ հետհայացք նետեք ու վերհիշեք այն անհատներին, «բժիշկներին» ու «քաղաքական գործիչներին», որոնք վերջին երկու տարվա ընթացքում ձեզ փորձում էին կերակրել բազմազթիվ փուչ ու տափակ, անգրագետ ու հիմար թեզերով։ Մեկն ասում էր՝ սա ցեղասպանություն է, մյուսը՝ մարդկանց վերահսկելու միջոց, էն մյուսն էլ՝ չիպ են ներարկում։ Մի խոսքով՝ անուն առ անուն վերհիշեք այդ ծաղրածուներին։ Նրանք ձեզ խաբում էին այս երկու տարվա ընթացքում, կխաբեն նաև հետագայում, պարզապես՝ այլ թեմայով»։