«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՌԴ զինվորականների զուգահեռ իրականությունը
Ռուսաստանի ՊՆ-ն զուգահեռ իրականությունում է։ Իրենց թվում է՝ եթե մամուլի հաղորդագրություն տարածեն խնդրի լուծման (ադրբեջանցիների ետքաշման) մասին, դա բավարար է՝ խնդիրը լուծված համարելու համար։
Ռուսաստանի պետության մի մասն է այդ քարոզչական զուգահեռ իրականությունում։ Եվ իրականությանը բախվելիս՝ իրենց բոլոր պլանները քանդվում են, քանի որ պլանները լավն էին զուգահեռ՝ գոյություն չունեցող իրականությունում»։