Տեսակետ

Ալավերդի քաղաքում կառուցվում է նոր դպրոց՝ համահունչ ժամանակի հրամայականին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Ամբողջովին ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն, ու տեղում կառուցվում է հիմնովին նոր դպրոց` համահունչ ժամանակի հրամայականին։ Դպրոցը հագեցած է լինելու լաբորատորիաներով, լիովին նոր գույքով։
Կառավարությունը նոր դպրոցի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 496 մլն դրամ (շուրջ 3 մլն դոլար)։ Այսօր այցելել եմ շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Ստորև հրապարակված լուսանկարներում կառուցվող դպրոցի նախագիծն է և կադրեր՝ շինհրապարակից»։