Տեսակետ

Ոչինչ չի՞ հիշեցնում

Արա Ներսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Եթե հետևեք ռուս փորձագետներին, գիտնականներին, կպարզեք, որ Ուկրաինան «Կոկա-կոլա»-ից ջահել է, որ երբեք չի եղել ուկրաինական պետություն, որ Լենինն է այն հորինել, նույնիսկ ուկրաիներեն լեզու գոյություն չունի, որ ուկրաինացի նացիոնալիստները ցեղասպանություն են իրականացրել, և այլն, և այլն։ Ոչինչ չի՞ հիշեցնում։

Ու էսքանից հետո ուզում եք, որ ուկրաինացիները չլինե՞ն ազերիների կողմից։

Մարդիկ նույն սկզբնաղբյուրն են տեսնում, ինչի՞ եք նեղվում։

Փոխանակ մտածենք՝ ինչ անենք, որ աշխարհում մեր մասին եղած իմիջը փոխենք ու չընկալվենք որպես Ռուսաստանի կցորդ, դրել եք՝ ավելի եք խորացնում աշխարհի հետ ունեցած հակասությունները»։