ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մինչ մենք ուշքի չենք գալիս մեր պրոռուսական ռեվերանսների արդյունքում Արցախում մեզ «պարգևատրելուց», Թվիթերում ուկրաինական պառլամենտի պաշտոնական էջն է սալյուտ տվել, թե ադրբեջանցիները ռուսների դեմ Արցախում ճակատ են բացում, ու Ռուսաստանը ստիպված կլինի այնտեղ տանել զորքի մի մասն, ու մենք կպրծնենք։ Այնտեղ էլ հայերս ուշքի չենք գալիս այդ անմարդկային գրառումից։ Ու սա մի բանի համար եմ գրում՝ այս կամ այն կողմին համակրող հայերի համար։ Հիշեք՝ ուրիշի կոնֆլիկտը մեր տուն բերելուց մենք ոչ մի օգուտ չունենք։ Կողմերից ոչ մեկը մեր կարեկցանքին արժանի չէ. դա ցավով եմ գրում։ Երանի՝ այդպես չլիներ։ Նրանցից ոչ մեկը մեր պատերազմն իր տուն չի տարել։ Ու, հավանաբար, ճիշտ է արել։ Մենք էլ դա պետք է անենք, քանի որ դա ճիշտն է։ Այդ կոնֆլիկտը բացառապես քննարկեք՝ միայն մեզ վրա ազդեցության առումով։ Մենք պատմության մեջ շատ ենք խորովվել ուրիշների համար։ Այնպես որ՝ գլուխներդ ցածր պահեք, օրնիբուն աշխատեք ու մտածեք միայն Հայաստանի և Արցախի համար։
Ու սա հատուկ հրապարակում եմ, որ բոլոր ուկրաինացի, ռուս, հրեա ու այլազգի ընկերներս իմանան, թե ես ինչ եմ մտածում։ Թող իմանան»։