Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եթե մարդն իր համար պարզի, թե ինչպես է, որ Չինաստանը՝ իր տպավորիչ ներուժով, երկար տարիներ չի կարողում Թայվանի հանդեպ անել էն, ինչ ցանկանում է, կպարզի նաև ուժային հավասարակշռության էությունը։ Իսկ երբ դա պարզվի, հասկանալի կդառնա, թե միջազգային իրավունքի սուբյեկտի իրավունքները (թեկուզ՝ Թայվանի նկատմամբ մասամբ կիրառելի) ինչ լայն հնարավորություններ են տալիս՝ անվտանգության ապահովման համար։ Միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը միայն դրոշ, գերբ ու պատվիրակությունների ուղևորությունների հնարավորություն չի։ Դա, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զատ, նաև պաշտպանված լինելու լայն հնարավորությունների դուռ է բացում, որոնք արդյունավետ կիրառելի են միայն մի դեպքում՝ երբ էդ իրավունքների ողջ ծավալը գիտակցվում է։ Անվտանգության մի բաղադրիչի կամ կես փոր հացի համար երկրի ինքնիշխանությունը զոհելու պատրաստակամությունը մարտնչող տգիտության վկայություն է»։