Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եթե ճիշտ է, որ միայն մեկ թե երկու օր աշխատելուց հետո, ձյունամրրիկի ու փակ ճանապարհների պայմաններում, ոխերիմները հիմա էլ փական են դրել Արցախի գազատարի վրա ու կտրել գազը, սա արդեն էթնիկ բնաջնջման մեղմ տարբերակի կիրառման ակնհայտ ձև է։ Այդ մասին ես նշել եմ իմ վերջին անգլերեն հարցազրույցում ու հոդվածում։
Պետք է հստակ արձանագրել, որ Արցախը ոխերիմներին պետք է՝ առանց հայերի։ Ոխերիմներն ապացուցում են, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի հայերը հեռանան։ Նրանք իրենք են ապացուցում, որ Արցախը անհնարին է թողնել իրենց վերահսկողության տակ։ Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ ևս մի էթնիկ բնաջնջում եվրոպական հարևանության տարածաշրջանում։ Ինչ-որ բան պետք է ձեռնարկվի»։