Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ադրբեջանը հնարավոր ամեն բան անում է, որ Հայաստանն իրեն իրավունք վերապահի՝ զորք մտցնել Շուշի, որովհետև հանդիսանում է Արցախի հայության անվտանգության երաշխավորը։
ՀՀ-ում կային մարդիկ, ովքեր կարծում էին, թե Արցախը բալաստ է, որից հրաժարվելով՝ կարելի է խաղաղ ապրել։
Հիմա էնքան կցավեցնեն, մինչև նորից պահանջատիրականությունը կդառնա նորմալ երևույթ, կհնչեն խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու կոչեր, կգտնվեն հարմար մարդիկ, ովքեր իբր կարող են խնդիրը լուծել։
Կոնֆլիկտը նորից ու նորից կգնա իր ստանդարտ վիճակին, երբ երկու կողմն էլ հավասարապես ցանկանում են միմյանց ոչնչացնել։
Եթե կոնֆլիկտի լուծման բանալին մեր ու հարևանների ձեռքին լիներ՝ վաղուց էս հարցին մի օպտիմալ լուծում էր տրվել։
Հազարներով մարդկանց հետ տանել-բնակեցնելու իմաստը պատանդ պահելն էր, խոշոր լծակ ՀՀ-ի ու հայության գլխին, այլոց հետ հարաբերվելու՝ անշեղորեն գործող մեխանիզմ։
Ո՞նց սա լուծես, նախ պետք է կարողանաս գնահատել, թե ինչի են ցավացնում»։