Տեսակետ

Հայաստանի անկախության շահարկման ցանկացած փորձ համարել պետական դավաճանություն

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Երբ Ռուսաստանում «պատերազմ» բառը արտասանելու համար մարդիկ 15 տարի ժամկետով կալանավորվում են, Հայաստանում մի սուրու ոչխարներ, իրենց կճղակների տակ տրորելով երկրի գլխավոր օրենքը, կոչ են անում՝ տապալել հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերում անկախությունը և մնում են ազատության մեջ: Պահանջում ենք՝ վերոհիշյալ կենդանիներին ենթարկել քրեական խիստ պատասխանատվության, Հայաստանի անկախության շահարկման ցանկացած փորձ համարել պետական դավաճանություն»։