ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Որպես նախկին խորհրդարանական, չեմ կարող չարձագանքել և չպաշտպանել ԱԺ նիստերը սպասարկող աշխատակիցներին։
Աժ ընդդիմությունը, բացի աշխատավարձն ու պարգևավճարը, նախկին 50.000 պատգամավորական վճարի փոխարեն այժմ ստանում է 250.000 դրամ (այսինքն` 250.000 x 35 պատգամավոր = 8,75 մլն դրամ՝ յուրաքանչյուր ամիս) և հիմա բողոքում է, որ ԱԺ նիստերը սպասարկող աշխատակիցների համար աշխարհի պառլամենտներին հարիր հագուստ են պատրաստել (ընդհանուր՝ 1,7 մլն դրամ), ու այդ թեման դարձրել են հայոց հարցը, թե՝ մեծ գումարներ են վատնում։
Այսինքն, իրենք ամսական մի քանի անգամ ավել պատգամավորական վճար ստանալուն դեմ չեն, բայց դահլիճում իրենց սպասարկող քարտուղարության աշխատողների համազգեստի ծախսին դեմ են:
Ավելին, դա ավելի կարևոր հարց է Աժ ընդդիմադիրների համար, քան այս պահին եռացող պատերազմի և խաղաղության հարցը, սպասվող գնաճը, սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլն:
Վերջապես, ե՞րբ ենք մենք կենտրոնանալու պետության համար առաջնային խնդիրների վրա, ե՞րբ ենք տարբերելու առաջնային հարցերը՝ երկրորդականից»։