Գրող, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վարդազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Այսօր Վրաստանում ռուսներին հաճախ վերաբերվում են որպես երրորդ սորտի մարդկանց։ Կրթված, դաստիարակված, խելացի ու շատ պրոգրեսիվ մի սերունդ ընդամենը մեկ օրում դարձավ անցանկալի տարր՝ առնետի պես մի բան, ում նայում են վերևից ու ակնհայտ զզվանքով։ Ես մեծագույն ցավով եմ սա ասում։ Շատ տհաճ է հետևել էս ամեն ինչին։
Բոյով, սիրուն, ճաշակով, կայացած երիտասարդներ են, ովքեր դեռ երեկ ապրում էին բարեկեցիկ կյանքով, ունեին մեծ երազանքներ ու հնարավորություններ, իսկ էսօր արդեն՝ անտուն ու անտեր, կուչ եկած թափառականներ են՝ բոլորի աչքերում վախ, անորոշություն ու ամոթ։ Նրանք ամաչում են սեփական լեզվից ու ազգությունից։ Շատերի կրծքին ուկրաինական գույներով բրոշներ են, որով, կարծես, ուզում են ասել՝ «մի նեղացրեք մեզ. մենք ուրիշ ենք, մենք նրանց պես չենք»։
Բայց, միևնույն է, ցանկացածը՝ տաքսիստից մինչև ոստիկան, կարող է հանգիստ ստորացնել ու կոպտել էս մարդկանց՝ ցուցադրական չսպասարկելով կամ վռնդելով։ Ի՞նչ անեն:
Գլուխները կախում են, լռում, հեռանում։
Սա մեծագույն տրագեդիա է»։