Տեսակետ

Ինչո՞ւ են ռուսները նախընտրում Վրաստանը

Լրագրող Արտակ Համբարձումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Հայաստան եկող ռուսների 80-90%-ի համար մեր երկիրը պարզապես տրանզիտ է դեպի Վրաստան (մոտ 3 տարի Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ թռիչքներ չկան): Այսինքն, նրանց ճնշող մեմանասնությունը Հայաստանում անցկացնում է 2-3 օր, ինչն էլի վատ չի: 
Բայց ինձ հետաքրքիր է՝ ինչու են ռուսները նախընտրում Վրաստանը, նույնիսկ էն դեպքում, որ հիմա վրացիները հայերից անհամեմատ վատ են վերաբերվում նրանց:
Ես 2 հիմնական պատճառ եմ մտածում՝ ծով ու Վրաստանին սովոր լինելը՝ նախկինում այցերի փորձով»։