ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արցախի ԱԺ, շտապ պետք է օրենքով տեղեկատվության ստացման և տարածման սահմանափակումներ մտցվեն։ Բլոգերները, լրագրողական գործունեություն իրականացնողները պետք է ստանան արտոնագիր եւ գրավոր պարտավորվեն՝ չտարածել պետական, ռազմական և անվտանգային գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Արցախը դարձել է քարոզչական մանիպուլյացիաների պոլիգոն, որտեղ ով ինչ ասես՝ փորձարկում է»։