ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Տեխնոլոգիան բացատրեմ, թե՞ ոնց....
Մեր սիրելի «հայրենասեր» Սարիկն ու Մարգոն կասկածելի տեսանյութ են դնում, թե Երևանում մարտի 8-ը նշել են Z ակցիայով՝ Մայր Հայաստանի ու Կառավարության շենքի պատին խորհրդային Հայաստանի ընդգծված սիմվոլիկայով... Բայց տեսանյութում մարդիկ չկան, դեմքեր չկան...
Անհանգստանում են՝ ո՞նց։ Ո՞նց Հայաստանում ակցիա չկա...
Ռուսաստանի հայերի միությունից մեկը զինվորական համազգեստով կոչ է անում հայաստանցիներին հավաքվել Ռուսաստանի դեսպանության առաջ ու աջակցել Ռուսաստանի պատերազմին...
Այդ ընթացքում մունետիկներն են գործի դրվում...
Էլ «Ապրելու Երկիր» կուսակցության ղեկավար Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանի համար թաթարական մոդելի առաջարկը՝ գոնե Ռուսաստանի կազմում լավ ռեգիոն լինենք, որովհետև էն 2 սցենարը հեչ Հայաստանի համար չեն, էլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում «ուղեղային կենտրոն» ստեղծելու անվան տակ Ռուսաստանի «ֆաշիզմի դեմ պատերազմի» արդարացում... Անգամ նժդեհյան Էդիկ Շարմազանովից են թելեգրամյան ալիքի եթերում պոկում, որ բոլոր դեպքերում ճիշտը Ռուսաստանի հետ մեկ պետություն կազմելն է...
«Հայոց Արծիվները» երկրորդ նամակն է ուղարկում ռուսաց թագավորին, թե պատրաստ ենք գալ Դոնբասում ընդդեմ ՆԱՏՕ-ի մեռնել...
Համենայն դեպս առաջին ակցիան ձախողվում է. հավաքվում են մի քանի տասնյակ մարդ, մի քիչ աղմկում ու ցրվում տներով...
Երկրորդ ակցիան նշանակվում է Լուժնիկիում Պուտինի հավաք-համերգի հաջորդ օրը, որ էներգետիկ լիցք լինի...
Զորաշարժի են ենթարկում ավելի շատ մարդու՝ դերերը բաժանած. մեկն ասում է՝ գնանք կռվենք, մեռնենք հանուն Ռուսաստանի, ինչպես մեր պապերն են մեռել։ Մյուսն ասում է՝ Ռուսաստանի հետ մեկ պետություն կազմենք։ Էն մեկն էլ գլխի է ընկնում, որ կարող է հայ հասարակությունը օբյեկտիվորեն սկսի կասկածել, ասում է՝ էս սաղ հանուն Հայաստանի է՝ իբր մնացած թեմաները սահուն թաքցնում է... Բայց ասում է՝ միանում ենք բոլորս ու էլի ենք հավաքվելու...
Իբր զանգվածային միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվում են տարբեր սոցիալական ցանցերում։ Աշխարհը տարակուսած է, ուկրաինացիները, եվրոպացիները զարմացած՝ ոնց է հնարավոր, ցեղասպանություն ապրած, թրքադրբեջանական ֆաշիզմից տուժած ժողովուրդը նման դրսևորումներ է ունենում... Ադրբեջանցիներն ու թուրքերը քննարկումներում լավ դիրքավորվում են՝ «հայկական ու պուտինյան ֆաշիզմը նույնն են»: Սա մեր մասին ամենամեղմ որակումն է... Ադրբեջանցիները տոննաներով լցվում են քննարկումների հարթակներ՝ կրակ լցնում բենզինի վրա... Տաքգլուխ ուկրաինացիները և օտարերկրացիները միլիոնով հայհոյանք, անեծք են գրում՝ արդարացնելով հայերի հանդեպ ադրբեջանցիների ոճրագործությունը՝ կոչ անելով ավարտին հասցնել այն... Հայկական ինֆորմացիոն ջոկատներից մարդ չկա այդ դիսկուրսներում... Չկան հակառակ նառատիվները, անգամ թե ինչ միջոցառում է...
Եվ ահա, երբ արևմուտքում, Ուկրաինայում գոհ էին, որ Հայաստանն ու հայ հասարակությունը դիրքավորվել են խաղաղության, պատերազմի դադարեցման օգտին, արդեն բան է փոխվում... տրամադրություններ են փոխվում..
Բա՞․ Մեր ֆոսֆորի Սարիկն ու Մարգոն և իրենց մունետիկները.... Այ էսպես էլ ֆոսֆորի օպերացիան արեցին՝ կանխելու համար հայ-ուկրաինական որևէ նորմալ բարիդրացիություն ու չեզոքություն միմյանց կոնֆլիկտներում... Իսկ այդպիսի նշաններ կային...
Դուք Ֆեյսբուքում բեսեդկում ձեռք առեք...
Մարդիկ կոնկրետ նպատակ են դնում ու դրան հասնում... Ու նրանց հետ ադրբեջանցիներն են արդարացնում այն, ինչ մեր հանդեպ արել են..․
Մնում է հասկանալ, թե Հայաստանում անկազմակերպ ողջամիտ զանգվածը ինչ հավաքական ուղերձ կուղղի այս ամենը կանխելու համար...
Կրկին ասում եմ՝ ուկրաինական պատերազմի հարցով ներհայաստանյան կոնսենսուսը հօգուտ պատերազմի լուծելու խնդիր է դրված։ Դրան վրադիր օրակարգ է բերվում Հայաստանի պետականության ոչնչացման հարցը: Չասեք, թե տեղյակ չէիք»։