Տեսակետ

Պատերազմն արվեստ է, ոչ թե աննպատակ մարդասպանություն

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Ռազմական իրավիճակն Ուկրաինայում համառոտ: 
Ուղղությունների մեծ մասում՝ բացի հարավ-արևելյանից (Իզյումից մինչև Մարիուոպոլ) էական փոփոխություններ և խոշոր իրադարձություններ չկան, դրա համար կկենտրոնանամ միայն հարավ-արևելքի վրա: 
Արդեն 20 օր է անցել, ինչ ռուսները հայտարարել են Մարիուպոլի լիովին շրջափակման մասին: 20 օր է, ինչ շարունակվում է շրջապատված քաղաքում ուկրաինական ուժերի՝ Ազովի, ծովային հետևակի, սահմանապահ ուժերի, ռազմական ոստիկանության դիմադրությունը՝ քաղաքը գրավելու ռուսական փորձերին: Ռուսական հաղորդագրություններն այն մասին, որ հաջողվել է քաղաքի պաշտպանությունը մասնատել, բաժանել մասերի առայժմ հաստատում չի ստանում: Չեմ կարծում, որ Մարիուոպոլի գրավումը օրերի կամ նույնիսկ մոտակա մեկ-երկու շաբաթվա հարց է: Ուկրաիանում շարժում է ծավալվում Մարիուպոլի դեբլոկադայի կոչերով, բայց որևէ կերպ չեմ պատկեացնում, թե ինչպես է դա հնարավոր ռազմական տեսակետից: 
Իզյում-Լուգանս-Դոնեցկ ուղղությունը: 
Ռուսների կողմից արդեն ինչքան ժամանակ է գովազդած ուկրաինական՝ դոնբասյան խմբավորման շրջափակման հեռանկարը արդեն հնչում է որպես սև հումոր: 
Շրջափակման օպերացիայի մասին այստեղ արդեն խոսք լինել չի կարող, քանի որ շրջափակումը ենթադրում է թիկունքից կտրել թշնամու ուժերն, իսկ տվյալ դեպքում ընթանում են ամենա «տոպոռ» ճակատային գրոհներն ուկրաինական ամրացված դիրքերի վրա, և ծանր դիրքային մարտեր, որտեղ առաջխաղացումը, եթե կա էլ, ապա չափվում է մետրերով ու մեկ-երկու կիլոմետրերով, ծանր զոհերով: 
Արդեն երկու շաբաթ է անցել, ինչ ռուսները պաշտոնապես հայտարարել էն Իզյում փոքր քաղաքի գրավման մասին, սակայն ցայսօր ուկրաինական ուժերը՝ Իյզումի հարավային մասում ամրացած շարունակում են դիմադրությունը: Այժմ ռուսները փորձում են Իզյումը շրջանցել հարավից դեպի Կամենկա բնակավայր, որտեղ մարտերը շարունակվում են՝ առայժմ առանց արդյունքի: 
Ավելի հարավ՝ Լուգանսկի գոտում, ճակատային գրոհներ են Ռուբեժնոյե-Սեվերոդոնեցկ-Լիսիչանսկ ամրացված գոտու վրա: Սա Դոնեցկյան խմբավորման այն գոտին է, որը պետք է թիկունիքց կտրեին՝ առանց մարտերի: Իրականում սրանց ուղղությամբ ուղիղ ճակատային գրոհներ են: Հարղորդվում է ռուսների հաջողությունների մասին Ռուբեժնոյում, բայց առանց վերջնական կոնտրոլի՝ ինչպես միշտ: Մյուսները ուկրաինացիենրի ձեռքում են: 
Նույնն է Լուգանկսի Պոպասնոյե բնակավայրի ուղղությամբ: Ճակատային գրոհներ, զոհեր, շաբաթից ավել տևող մարտեր, բայց բնակավայրը մնում է ուկրաինական կոնտրոլի տակ: 
Շատ մոտ իրավիճակ է Դոնեցկ քաղաքին կպած Ավդեևկա և Մարիինկա բնակավայրերի ուղղությամբ:  Մի քանի օր տևող ճակատային գրոհներ, որոշ առաջխաղացում Մարիինկայի ուղղությամբ, բայց ոչ մի վճռական արդյունք: 
Դոնեցկի հարավ-արևմուտք ռուսները հաղորդում են Ուգլեդար բնակավարի գրավման մասին, որը դեռ պետք է հաստատվի: 
Մյուս տեղերում, ինչպես ասեցի, կարծես անփոփոխ, կամ ոչ նշանակալի փոփոխություններով: 
Այս պատերազմը, կարծես, վերջնաանապես վերածվում է առաջին համաշխարհային պատերազմի տիպի անուղեղ մսաղացի՝ ռազմական արվեստի նվազագույն կիրառմամբ: 
Այդպես է լինում, երբ գեներալները և քաղաքական գործիչներն անում են սխալ հաշվարկներ, ի զորու չեն լինում գործելու ուղեղով, և այդքանից հետո էլ հրաժարվում են ընդունել իրենց սխալներն ու շարունակում են համառորեն քշել իրենց էշը: Նման պատերազմներում՝ զոհերն առավելագույնն են, իսկ արդյունքները՝ նավազագույն, իսկ հաղթանակները՝ չափից ավելի թանկ ու կասկածելի: Նման հաղթանակ օրինակ տարել են 1918թ․ Արևմտյան պետությունները Գերմանիայի նկատմամբ: Այդ հաղթանակի գինն էր՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համշխարհային դերի նվազումն, իսկ ապա՝ կորուստը: 
Պատերազմն ու հաղթանակը քաղաքական իմաստ պետք է ունենան: 
Այնպիսի տպավորություն է, որ այս պատերազմն, առնվազն ռուսական կողմի համար, արդեն կորցնում է քաղաքական իմաստը: Պատերազմի ըթնացքը թելադրում է ոչ թե քաղաքական ղեկավարությունն, այլ գեներալները: Չկա ավելի սխալ բան, քան երբ պատերազմի տրամաբանությունը քաղաքական ղեկավարությունից անցնում է գեներալներին, այն էլ՝ անտաղանդ գեներալներին, որոնք մի գյուղ գրավելու համար ճակատային մարտի են գցում հազարավորներին: Սա պատերազմ չէ արդեն: Պատերազմն արվեստ է, ոչ թե աննպատակ մարդասպանություն»։