Տեսակետ

Լուրջ գործընթացի մեկնարկ

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հիմքեր ունեմ՝ պնդելու, որ Արարատ Միրզոյանի հանդիպումները ՆԱՏՕ-ում, որոնք միանշանակորեն բխում են Հայաստանի կենսական շահերից, լուրջ գործընթացի մեկնարկ են, հատկապես՝ Ուկրաինայի հերոսական դիմադրության բովում ծնվող աշխարհակարգում մեր երկրի արժանապատիվ տեղն ու դերն ապահովելու համատեքստում։ Ավելորդ եմ համարում նույնիսկ անդրադառնալ հարցին, թե «ինչ կմտածի մեր դարավոր բարեկամը»։ Ինչ ուզում է, թող մտածի։ Կարևորը՝ մե՛նք ինչ ենք մտածում, և մտածո՞ւմ ենք, թե՞ ոչ։ 
Այնպես որ, առա՜ջ»։