Տեսակետ

Սարսափում են ոչ միայն Իսրայելում, այլև՝ Սաուդյան Արաբիայում

Սարսափում են ոչ միայն Իսրայելում, այլև՝ Սաուդյան Արաբիայում

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Երեք օր է՝ ռուսական և իսրայելական զլմ-ները պնդում են, որ Իրանը հրթիռակոծել է ամերիկյան բազաներն Իրաքում: Նրանց չխանգարեց նույնիսկ այն փաստը, որ ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ որևէ տեղեկություն չունի այն մասին, որ Իրանը թիրախավորել է ամերիկյան բազաները: 
Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Բրիտանիան Իրանին է վերադարձրել դեռևս 1979թ.-ից սառեցված 400 մլն ֆունտ ստերլինգը: Իրանն, իր հերթին, արտահանձնել է Բրիտանիայի երկու քաղաքացու, որոնք դատապարտվել էին լրտեսության համար: Գործընթացը չխափանեց նույնիսկ Լավրովի սաբոտաժը՝ միջուկային գործարքի շրջանակներում: 
Այս ամենից սարսափում են ոչ միայն Իսրայելում, այլև՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ հասկանում են, որ իրենց նավթային դրախտի վերջն եկել է: Իրանն այսուհետ միանձնյա է կառավարելու մահմեդական աշխարհը: 
Սա, բնական է, նշանակում է, որ Կովկասում նույնպես վերադասավորում է լինելու»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական