Տեսակետ

Ոչինչ չեն ավելացրել ազգային-հաղթական-ոչմիթիզական իշխանությունները

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հայաստանի «ապազգային» և «պարտվողական» իշխանությունները ղարաբաղյան պատերազմի ծանրագույն շրջանում ահա այս որոշումն են ընդունել ԼՂՀ մասին։ Ի՞նչ են ավելացրել ազգային-հաղթական-ոչմիթիզական իշխանությունները։ Ոչինչ։ Ավելին, 1998-ին, ի խախտումն սույն որոշման, համաձայնել են, որ ԼՂ-ն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այսինքն, նրա կազմում, լինի «ընդհանուր պետության մաս»։ Նույն ուժերն այսօր ոչինչ փաստարկելու չունեն, ստիպված՝ իրենց խմբակցության պատգամավորի միջոցով հրապարակում են երեսնամյա վաղեմության փաստաթուղթը և ասում, որ այն պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար»։