Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսության ամենամսյա վերլուծությունը։
2022թ.-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ տնտեսությունը կայուն աճ է գրանցել՝ 15․4%-ով, իսկ COVID19 վարակի ալիքը որոշակի նահանջել է։ Ընթացիկ տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը նվազել է մինչև 6.5%, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում կավելանա։ Հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 60%-ով, իսկ դեֆիցիտը՝ գրեթե կրկնապատկվել։ 2022թ.-ի հունվարին 2021թ.-ի նույն ամսվա համեմատ բյուջեի ավելցուկը կրճատվել է, քանի որ թե՛ կապիտալի ծախսերը, և թե՛ հարկային եկամուտներն էապես ավելացել են։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած ամուր կապերը՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա մի քանի ուղղությամբ` առևտուր, դրամական փոխանցումներ, ապրանքների գներ և օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ):