ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգը, գնաճային խնդիրների պատճառով, ևս անցնում է կոշտացումների։ Սպասենք այսօրվա ավարտին. ամենայն հավանականությամբ՝ 0,25 տոկոսային կետով կբարձրացվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թեև, ըստ վերլուծաբանների, դա այն կոշտացումը չէ, որը կցանկանար անել Փաուելը։ Առկա անորոշությունները ստիպում են ՖՊՀ-ի նախագահին՝ լինել ավելի զգույշ՝ չվնասելու առանց այդ էլ դժվարություններ ունեցող տնտեսական աճին։
Ըստ հարցումների՝ որոշ մասնագետներ կարծում են, որ ՖՊՀ-ը ապագայում 4-5 անգամ կբարձրացնի տոկոսադրույքները՝ 2023թ.-ի վերջին մոտենալով 2%-ի, որոշներն էլ կարծում են՝ շատ ավելի արագ կգնա կոշտացումների՝ բարձրացնելով տոկոսները 5-7 անգամ»։