Տեսակետ

Մեր տարածաշրջանում ևս սկսում է գործել սև ու սպիտակի տրամաբանությունը

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի հետևանքով տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էի պատերազմից առաջ: Մեր տարածաշրջանում ևս սկսում է գործել սև ու սպիտակի տրամաբանությունը: Բոլոր մյուս երանգները աստիճանաբար անհետանում են: Այդ առումով՝ օրինաչափ են թե՛ Լավրովի զանգ-կշտամբանքը Միրզոյանին, թե՛ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենի զգուշացում-սպառնալիքը Փաշինյանին: 
Հայտնվել ենք երկու քարի արանքում»։