Լրագրող Գևորգ Թոսունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Միրզոյանն ասում է, որ «փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին»։ Փետրվարի 21-ը շատ ուշագրավ օր է, այդ օրը պաշտոնական Կրեմլը հայտարարեց, որ Պուտինն ու Ալիևը համատեղ դեկլարացիա կստորագրեն, ու հաջորդ օրը նրանք հանդիպեցին։ Փետրվարի 21-ին եղավ ՌԴ ԱԽ հայտնի նիստը, որից հետո Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
Ի՞նչ հետևություններ է կարելի անել այս ամենից։ Ես մեկն ունեմ՝ ըստ էության, պաշտոնական Բաքուն բոլոր գործողությունները համաձայնեցնում է Կրեմլի հետ՝ ստանալով Պուտինի համաձայնությունը։ Հայաստանի իշխանությանն էլ մնում է՝ կամ իրագործել դրանք, կամ՝ հնարավորինս ձգձգել»։