Տեսակետ

Հայաստանը քաղաքակիրթ երկրների շարքում. այսօրվանից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին։
Առավոտյան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը։ Կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր։ 
Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին՝ օգնել մեզ՝ աշխատացնելու օրենքը, պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում։
Իհարկե, մեր երկրում կան բազում այլ խնդիրներ՝ այս հարցից ավելի կամ պակաս կարևոր, բայց բոլոր հարցերով էլ պետք է զբաղվենք»։