«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ռուբեն Վարդանյանը դեռ ազատության մեջ է, իսկ դուք փողոցների՝ չմաքրված լինելուց եք խոսում։ Հայաստանը պետք է մնա անկախ․ ով քննարկեց հակասահմանադրական ու հակահայկական այդ մտքերը, Թաթարստան անունով մի քրեակատարողական ենք հիմնելու, որտեղ Հայաստանը Ռուսաստանի մաս դառնալու մտքերն արտաբերողին մի ոտի վրա անկյուն կկանգնեցնենք։
«Ապրելու երկիր» կուսակցություն, Ռուբեն Վարդանյանը կապ ունի՞ ձեզ հետ։ Եթե այո, ապա այսպե՞ս եք պատկերացնում ձեր քաղաքական գործունեությունը։ Եթե ոչ, գնահատական տալո՞ւ եք նրա հնչեցրած մտքերին»։