Տեսակետ

Պետք է կարեկցանքով մոտենալ Ռուբեն Վարդանյանին

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սրան ու սրա հետ ասոցացվող կուսակցական անձանց պետք է կարեկցանքով մոտենալ։ 
Մեզ բոլորիս հարկ է գիտակցել, որ 44-օրյա արցախյան և ռուս-ուկրաինական պատերազմների առաջացրած գլոբալ ճգնաժամը Հայաստանի ինքնիշխանությունը իսկապես դարձրել է լրջագույն խնդիր, ու Հայաստանի հասարակությանն այլևս անհրաժեշտ է իրադարձություններին նայել հենց այդ խնդրի պրիզմայով, ինչպես երեսուն տարի առաջ, բայց արդեն՝ երեսուն տարվա դասերը քաղած»: