Տեսակետ

Էդմոն Մարուքյանը ստանձնում է հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»։