Տեսակետ

Մոսկվան դուրս է թռչում պրոցեսից

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին, որպեսզի կազմակերպվի Ադրբեջանի հետ բանակցությունները: Սա է պատճառը, որ ռուսական ագենտուրան պանիկա է տարածում Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին: Սա է նաև գազի խողովակի պայթեցման պատճառը: 
Եթե մինչ օրս բանակցությունները ՀՀ-ՌԴ-ԱՀ ֆորմատով էին, ապա սրանից հետո Մոսկվան դուրս է թռչում պրոցեսից: Հետևաբար, ռուս-ադրբեջանական հարաբերություններն են լարվելու, քանի որ Մոսկվան մեր հաշվին առաջարկելու բան այլևս չի ունենա Բաքվին: Սա չի նշանակում, որ սադրանքները բացառված են, բայց դրանց դաշտն էականորեն փոքրանում է»: