ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի պատգամավոր Արամ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
««Արդարություն» խմբակցության ղեկավարը, իր մի գործընկերոջ չփաստարկված հայտարարությունը հիմնավորելու համար, խեղաթյուրում է իրականությունը՝ անտեղի սլաքներն ուղղելով իր մյուս գործընկերոջ վրա։ Մի գործընկերոջը թիրախավորումը՝ հանուն մյուսի, ինչո՞վ է մոտիվացված և որքանո՞վ է արդարացի։ Ի դեպ, այդպես էլ Արցախից ընտանիքներ տեղափոխածների անուններ չհիշատակեց նաև Դավիթ Գալստյանը։ Ցավալի է, երբ Արցախի ԱԺ պատգամավորը դառնում է դեղին մամուլի գործակալ»։