Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բարի գալուստ ՀՀ 5-րդ նախագահի կարգավիճակին, սիրելի, լավ մարդ։
Դուք կարգին մարդ եք, Ձեր պարկեշտությունը անխոցելի է, Ձեր անցած ճանապարհը՝ ուսանելի, շատերիս համար՝ անհասանելի:
Անկեղծ ուրախ եմ, որ գործող քաղաքական մեծամասնության կողմից, իրական խոսակցության արդյունքում, ընտրվել եք որպես նախագահի թեկնածու, և ապա՝ որպես ՀՀ նախագահ:
Ցավում եմ, որ Հայաստանի և Արցախի որևէ նախկին նախագահ Ձեզ չի շնորհավորել այդ առիթով: Каждому своё.
Շատ չի ժամանակդ, սիրելի պարոն Խաչատուրյան: ՀՀ Սահմանադրությունն է քո գիրը, օրենքին հպատակ նախագահություն եմ մաղթում քեզ»: