Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Միակ ընդունելի պատճառը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը ընդդիմադիր պատգամավորների չմասնակցելու համար կարող էր լինել պետության ամենաբարձր պաշտոնիայի ընտրության ոչ լեգիտիմ լինելը։ Մնացած բոլոր հանգամանքերը չեն կարող արդարացնել այս դեմարշը։ Ականատես ենք խորհդարանական ընդդիմության քաղաքական հասունության անբավարարության սինդրոմի հերթական դրսևորմանը»։