Տեսակետ

Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ

Վանո Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել նրա հայտնի հոդվածներից մեկից.

«Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով, ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից, հավանական դաշնակիցը չի գա, եւ կստացվի ամեն անգամվա պես, դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետեւ թշնամին Էջմիածին չմտավ:

Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»: