Հրապարակախոս Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եկեք մի բան ֆիքսենք։ Եթե ընդունում ենք, որ Արցախյան երկրորդ պատերազմը Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների արդյունք էր, ապա Վրաստանի կողմից Հայաստան եկող ռուսական ռազմական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելը վրացական կողմից ռուսական շահի սպասարկման պարզ դրսևորում էր։
Եթե սա ընդունում ենք որպես իրողություն, ապա կարող ենք ասել, որ Վրաստանի ներկա կառավարությունը, որը օգնում է Ադրբեջանին, որպեսզի նա ինտեգրվի ռուսական աշխարհին՝ դրանով իսկ մեծացնելով իր գլխին կախված ինքնիշխանության կորստի վտանգը, կամ քաղաքական անհեռատեսությամբ է տառապում, կամ դեմ չի էն նախագծին, որ Ռուսատնաը գծել է Հարավային Կովկասի համար։
Երկու դեպքում էլ Հայաստանում ժողովրդավարության ձգտող ուժերի համար էս հանգամանքը պիտի կարևոր նշանակություն ունենա, և Հայաստանի ապագան ժողովրդավար պետություն կայացնելու մեջ տեսնող քաղաքական ուժերը պիտի սկսեն սերտ համագործակցություն Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որովհետև առանց ժողովրդավար Վրաստանի բազմակի դժվար կլինի կայացնել ժողովրդավար Հայաստան»։