Լրագրող Վովա Հակոբյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երբ արցախցի պաշտոնյաները խրոխտ դեմքով ԱԺ-ում հայտարարություն կամ բանաձև էին ընդունում չէին մտածու՞մ, որ գազի խողովակները Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով են անցնում, խաղաղ բնակչություն ունեն թշնամու ուղիղ նշանառության տակ։ Էն էլ էն դեպքում, երբ առավոտ գիշեր կուրծք են ծեծում, որ ՌԴ-ի պարտության դեպքում Արցախը կտուժի։ Բա ալամեզոններ, որ էդքանը գիտեք ու նաև գիտեք, որ ՌԴ-ն հիմա իր խնդիրներն ունի ու им не до нас, բա ի՞նչ էիք աքլորացել։ Դրանց ծափահարողներն էլ ասում էին` այ տեսա՞ք, պոպուլիստն ասաց Արցախը Հայաստան է։
Տատս լավ խոսք ուներ` քաքլանը սքլան կեղնի։ Համ պարտվել ենք, համ բոլորս գիտենք, որ հիմա թույլ ենք ու առնվազն ժամանակ է պետք գոնե քիչ, թե շատ վերականգնվելու համար, համ էլ աքլորանում ընկնում եք մեյդան։ Ու՞մ հետույքով, պարոնայք խայռենասեռներ։ Ռուս խաղաղապահը մինչև Ուկրաինայի դեմ պատերազմը, նույնիսկ պատշաճ չէր կարողանում, կամ չէր ուզում իրականացնել իր պարտավորությունները` խաղաղապահի կողքը նստած գյուղացուն էին գնդակահարում, խողովակ վերանորոգող բանվորնեին էին գնդակահարում, և այլն ու ոչ մի հետևանք չէր լինում, հիմա առավել ևս, երբ Ռուսաստանը իր խնդիրներն ունի, դուք ո՞նց եք աքլորանում հերիք չէ, մի բան էլ ստեղ էլ՝ Հայաստանի Խորհրդարանում են աքլորանալու կոչեր հնչում։ Էշ-էշ դուրս տալ ես էլ կարամ, բայց հետևանքներն ո՞վ ա կրելու։ Կլինի՞ խախանդ նստեք տեղներդ»։