Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռուսական կողմի տնկած պոզերը էդ կոնֆլիկտի զարգացումներն անկանխատեսելի են դարձնում։ Իրավիճակը կարող է սրվել՝ ընդհուպ մինչև համաշխարհային պատերազմ, որտեղ Հայաստանն էլ անխուսափելիորեն թատերաբեմ կդառնա։ Խաղադրույքներն էնքան մեծ են, որ նույնիսկ դրա փոքր հավանականության դեպքում պետք է պատրաստ լինել։ Ցավալին էն է, որ Հայաստանը էս մեծ տեղաշարժերի մեջ կորցրել է իր որևէ աստիճանի ինքնուրույնությունը։ Հայաստանը օբյեկտ է ընդամենը՝ նրան այս կամ այն կողմ շարժելու անհամար հնարավորություններով։
Ամեն դեպքում, պատերազմից հետո Երևանի շենքերի պատերին հայտնվեցին հետևյալ գրությունները։ Երբ տվյալ գրությունը հայտնվեց մեր շենքի պատին, կապ հաստատեցի ԱԻՆ պատասխանատուների և տեղական ինքնապաշտպանության՝ ՏԻՄ մարմինների հետ։ Ասածս էն էր, որ եթե իրենք մտնեն նշված նկուղը և մի րոպեից ավելի դիմադրեն փսխման սինդրոմին, շենքի բնակիչներն էլ կարող են իրենց պաշտպանված զգալ։ ԱԻՆ-ը սլաքներն ուղղեց ՏԻՄ մարմիններին։ Երևանի ավագանիներից մեկը՝ մի ազնիվ, հոգատար անձ, արձագանքեց, որ ԱԻՆ-ի, համատիրությունների և պատասխանատու այլ կառույցների հետ աշխատանքային խումբ են ձևավորում, որպեսզի ապաստարանները պատշաճ տեսքի բերվեն և, որպես նման համագործակցության պիլոտային ծրագրի առաջին օրինակ, կարող են այցելել իրենց շենք։ Այցելեցինք։ Նկուղի դռան հենց դիմաց մի օգտագործված ներքնակ կար, որտեղ հարմարավետ տեղավորվել էին նկուղի առնետների մի մասը։ Էդ ներքնակը հանեցին։ Պարզվեց՝ կոյուղատար խողովակը ծակ է, և կոյուղին թափվում է նկուղ։ Ձեռքերը լվացին՝ «մնացածը թող բնակիչներն անեն»։ Երևանի ավագանու էդ անդամը վայր դրեց իր մանդատը։ Լիազոր մարմինների՝ նկարագրված համագործակցության մասին այլևս չեմ լսել։
Եթե պատերազմը տեղափոխվեց աշխարհ, ապա Հայաստանը առաջին օրվանից հայտնվելու է հումանիտար աղետի շեմին։ Երևանում արկերից փախչելու տեղ ուղղակի չի լինելու։ Փա՜ռք Հայաստանի ներկաներին ու նախկիններին։ Ապրե՛ք։ Կարևորը՝ խաչ տնկենք ու եկեղեցի կառուցենք։ Դրանք են անպաշտպան մարդկանց գլխներին թափվող արկերի մահաբեր ազդեցությունը չեզոքացնելու»։