Տեսակետ

Սկսում է ամենահետաքրքիրը

Արման Առուստամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2 շաբաթ առաջ գրել էի, որ ԱՄՆ պատժամիջոցների մեջ լիքը սողանցք կա, ու պարտատոմսերով գործարքները շարունակվելու են։
Ուրեմն, սխեման այսպես է աշխատում։

Ամենախոշոր ինվեսթբանկը՝ Goldman Sachs, որպես բողոքի նոտա, հեռացել էր Ռուսաստանից՝ ցույց տալով, որ դեմ է պատերազմին։ Սակայն դա ընդամենը «տակտիկական նահանջ» էր։
Ըստ OFAC֊ի (Office of Foreign Assets Control)՝ ԱՄՆ բանկերը, հեջ ֆոնդերը չեն կարող գործարք կատարել Ռուսաստանի կառավարության, ԿԲ և ֆինանսների նախարարության պարտատոմսերով՝ միայն ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ շուկայում, հետո update են արել այդ կետը:
Խոսքը նույնիսկ չի գնում առաջնային շուկայի մասին, որը չի էլ արգելվել։

Բոնդերի առաջնային շուկան նա է, որ Կենտրոնական բանկը իր բոնդերը թողարկում է և տեղադրում բորսայում, և յուրաքանչյուր ցանկացող այն գնում է, իսկ երկրորդային շուկան նա է, որ առաջնային շուկայում գնողը վերավաճառում է այդ բոնդերը:
Այսինքն, ցանկացած ֆոնդ կարող է առաջնային շուկայում առնել ռուսական բոնդերը, այլ կերպ ասած՝ ֆինանսավորել ռուսական տնտեսությունը, բայց չի կարող վաճառի էդ բոնդերը երկրորդային շուկայում:

Մարտի 2-ին update են արել․ մասնավորապես, գրված է․ «Ռուսաստանի հետ կապված սուվերեն գործարքների մասին հրահանգը չի արգելում երկրորդային շուկաներումՌԴ ԿԲ, ՌԴ Ազգային բարեկեցության հիմնադրամի կամ ՌԴ Ֆինանսների նախարարության պարտքային պարտավորությունների կամ բաժնետոմսերի առևտուրը։ ԱՄՆ ֆինանսական հաստատություններին արգելվում է մասնակցել երկրորդային շուկայում   Ռուսաստանի ԿԲ, Ազգային բարեկեցության հիմնադրամի կամ Ֆինանսների նախարարության՝ ՄԱՐՏԻ 1֊ից հետո թողարկած պարտատոմսերի՝ ՌՈՒԲԼՈՎ գործարքներին»։

Այսինքն, ստացվում է, որ բոլորը կարող են ուղիղ գնել պարտատոմս առաջնային շուկայում, իսկ երկրորդային շուկայում մնացածի համար Goldman Sachs-ը ապահովում է օրինական աշխատանք։
Հետո սկսում է ամենահետաքրքիրը․ Goldman Sachs ը դառնում է բրոկեր, կապող օղակ, միջնորդ՝ ԱՄՆ ֆոնդերի և Ռուսաստանի վարկատուների միջև, ու դա անօրինական չի։  Ի դեպ, Goldman Sachs-ը հիմա Ուկրաինայի խոշոր վարկատուն է նաև»։