Տեսակետ

Ադրբեջանցիները նոր քարոզչական ֆեյք են մտցրել դաշտ

Ադրբեջանցիները նոր քարոզչական ֆեյք են մտցրել դաշտ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ադրբեջանցիները երեկ նոր քարոզչական ֆեյք են մտցրել դաշտ: Ռուսական ռազմական շարասյան մի տեսանյութ են տեղադրել, ենթադրաբար, Լաչինի միջանցքից՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի մի մասը ուղարկվում է Ուկրաինա: Այդ ֆեյքն ակտիվորեն սկսել են տարածել ուկրաինական ու վրացական ծագմամբ պրոադրբեջանական լոբբիստները (Taras Kuzio, Alex Melikishvili), ինչպես նաև որոշ հայ useful idiot-ներ: 
Ադրբեջանի նպատակը պարզ է: Փորձում է թիրախավորել խաղաղապահ առաքելությանը ու ապալեգիտիմացնել այն: Այս վտանգի մասին վերջերս գրել էի: Զարմանալին միայն այն է, որ նմանատիպ պրիմիտիվ ֆեյքերը հայկական լրատվական ու վերլուծական դաշտ էլ են մտնում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական