Տեսակետ

Ի՞նչ է գրված նոյեմբերի 9-ի փաստաթղթում

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հայկական կողմը, որը նոյեմբերի 9-ին եռակողմ փաստաթուղթ է ստորագրել, գիտի՞ Լաչինի միջանցքի աշխարհագրական պարամետրերը։ Եթե այն սկսվում է Շուշիի անցակետից և ունի 5 կմ լայնություն, ի՞նչ գործ ունեն թշնամու զինծառայողները, օրինակ, Քարինտակում կամ Իսահակի աղբյուրի տարածքում, կամ գազատարի և էլեկտրահաղորդման գծերի մոտակայքում։ 
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ Լաչինի միջանցքը շրջանցում է միայն Շուշին։ Մյուս բոլոր բնակավայրերը և ենթակառուցվածքները պետք է գտնվեն ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, քանի որ, ըստ եռակողմ փաստաթղթի, դրանք տեղաբաշխվում են «շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»։ Եվ այս հարցը Մոսկվայի հետ Հայաստանն է պարտավոր քննարկել։ Թե չէ՝ ամեն պահի կարող են նոր անակնկալներ լինել»։