«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Մեր թշնամուն՝ Ադրբեջանին, միլիարդավոր դոլարների մասսայական ոչնչացման զենքեր մատակարարած Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները (այդ թվում՝ Ռոգոզինը) բողոքում են, որ Արևմուտքը Ուկրաինային սպառազինություն է տրամադրում։
Ապրիլյան պատերազմից հետո նույն Ռոգոզինը և այլ ռուս պաշտոնյաներ հարցազրույցների ժամանակ ասում էին, թե Ադրբեջանին զենք վաճառելն ուղղակի բիզնես է, ու Հայաստանում իրենց հասկանում են, բացի «մի քանի փսլնքոտներից» (մեջբերում փոխվարչապետ Ռոգոզինի խոսքից)։ Դրանից հետո մարդաշատ բողոքի ակցիա կազմակերպեցինք Ռուսաստանի դեսպանատան դիմաց, որի ժամանակ նաև ձվեր ու մանրադրամներ նետեցինք դեսպանատան ուղղությամբ։ Հայերից ոմանք ինձ վիրավորում էին, թե՝ ոնց կարելի է նման բան անել ռազմավարական դաշնակցի նկատմամբ, բայց չէին բողոքում ռազմավարական դաշնակցի պահվածքից ու մեր թշնամուն զինելու փաստից։ Հիմա նորից բռնել են այդ «դաշնակցի» քարոզչական գիծն ու ասում են, թե Արևմուտքը Ուկրաինային զենք է տրամադրում։
Հարգելի՛ չկողմնորոշված քաղաքացիներ, ժամանակն է, որ հասկանաք, որ պետք է միայն ու միայն Հայաստանի շահը սպասարկել»։