Տեսակետ

Ադրբեջանը արկածախնդրությա՞ն է գնում

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այս ամբողջ ողբերգության՝ մեզ համար մի քանի դրական կողմերից. 
Ալիևը, որքան էլ Արցախի մեր գյուղերի վրա գրոհներ անի, արդեն պատկերացնում է, թե ինչ է պատահում, երբ աշխարհին հակառակ են գնում։ Ադրբեջանը ոչ Իրան է, ոչ՝ Ռուսաստան, որ սանկցիաների համը ճաշակի։ 
Կրկնում եմ՝ եթե նա փորձի այս խառը շրջանում անկայունացնել վիճակը, ուրեմն կա՛մ դաբրո ունի որևէ ուժային կենտրոնից, կա՛մ որևէ դաբրո չունի ու կգնա արկածախնդրության՝ թաթալոշ ուտելով Մոսկվայից ու Արևմուտքից։ 
Որքան էլ Ֆրանսիան մեծ ազդեցություն չունի այս տարածաշրջանի անվտանգային զարգացումների վրա, Մակրոնի մի քանի ուղերձները կարևոր են. բառացի ասում է՝ «չենք մոռացել 2020թ. պատերազմը, հանգիստ տեղդ վեր ընկիր»։ Չեմ կարծում, որ տարածաշրջանի անկայունացումը ձեռնտու լինի նաև ԱՄՆ-ին։ Մնացածի հարցում՝ Իսրայել, Թուրքիա, Անգլիա, լիարժեք ասել չեմ կարող։ Առայժմ տպավորություն է, որ Ալիևը զոնդաժներ է անում ու ռեակցիաներ ստուգում։ 
Մենք պետք է կարողանանք խոշոր խաղացողներին ստիպել՝ հստակ ուղերձներ հղեն այս հարցով»։