«Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ի՞նչ տնտեսական դասեր պետք է քաղել էս ճգնաճամից.
1. Հայկական բոլոր տիպի բիզնեսները պետք է ամեն գնով կենտրոնանան արտահանման վրա: Եթե ռեսատորան կամ հյուրանոց է՝ ֆրանչիզա, եթե սնունդ է՝ էքսպորտ, եթե ծառայություն է՝ նույնպես գտնել արտահանման տարբերակներ:
2. Հայկական բիզնեսը պարտավոր է դիվերսիֆիկացնել վաճառքները, գործել տարբեր շուկաներում ու տարբեր արժույթներով, որպեսզի մի շուկայի կամ արժույթի պայթելը չպայթեցնի ողջ ընկերությանը:
3. Հայկական բիզնեսը պետք է զարգացնի միջազգային նեթվորքինգը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, կարողանա դինամիկ ու արագ գործել տարբեր շուկաներում:
4. Հայկական բիզնեսը պետք է անվտանգության բարձիկ ունենա՝ տնտեսական ապոկալիպսիսի դեպքում առնվազն 6 ամիս իր ենթակառուցվածքն ու գործունեությունը պահպանելու համար: Հետևաբար, շահույթի մի մասը միշտ անհրաժեշտ է դնել անվտանգության ֆոնդի վրա:
5. Պատրաստ լինել՝ աշխատակիցներ վարձել հեռավար, տարբեր երկրներում:
6. Միշտ հիշել, որ ճգնաժամերը նաև հնարավորությունների շրջան են»: