Լրագրող Արշալույս Մղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հիշում եմ 44-օրյա պատերազմի օրերին հայկական բանակի զինվորների, կամավորականների հանդերձանքը։ Մարդ զայրույթից պայթում էր, բայց դե էդ պահին պատերազմ էր, ու հարցեր տալու ճիշտ պահը չէր։
Միայն զինվորականների հագուկապից կարելի էր եզրակացություն անել կարգապահության կամ դրա բացակայության մասին։ Երկու-երեք չափս մեծ բուշլատներ, հաճախ՝ հնամաշ, անորակ, բոթաս՝ ճտքակոշիկի փոխարեն, զրահաբաճկոնների տոտալ պակասություն, եղածն էլ՝ վատ որակի, ու «լախանկա» կասկաներ։
Ու երբ հետաքրքրվում էինք՝ ինչու է նման բարձիթողի վիճակ, ասում էին՝ «պահեստավորած հանդերձանք չունենք»։ Մոտավորապես այդ օրերին լսեցինք` «բուշլատներ վերցրեք, եկեք զինկոմիսարիատ» հայտարարությունը։
Ու սա պատերազմի պատրաստվող ՀՀ բանակն էր, ՊՆ-ն՝ իր գնումների համակարգով։ Տեսնես՝ էդ գնումներ անողները (կամ ավելի շուտ չանողները) ու՞ր են հիմա։
Ու հիմա հետևում եմ Ուկրաինայում պատերազմի լուրերին։ Տեսանյութերում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական զինվորականները մեծամասամբ որակյալ համազգեստ են կրում, լավ բրոնիկներ ու նորմալ սաղավարտներ։
Ու էս հարցն ամենահեշտ լուծվողներից է։ Պատերազմից գրեթե մեկ ու կես տարի է անցել, ու, ոնց հասկանում եմ, էլի նույն որակի հանդերձանք է մեր զինվորների հագին։ Տեսնես՝ գոնե պահեստավորած համազգեստ կա՞»։