Տեսակետ

ՏՏ ոլորտը նոր մարտահրավերի առաջ

ԲՈԿ-ի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դավիթ Մկրտչյանը Հայաստանում ՏՏ զարգացման հայեցակարգ ուներ, որն իր մեջ ներառում էր ներդրումների կառավարումից, ինֆրաստրուկտուրայի զարգացումից մինչև ՀՀ դեսպանատների միջոցով նախագիծն առաջ տանելու քայլերը։ 2018-2021թթ․ ուզում էր վերևի օղակներին ներկայացնել։ Ինքս երկու նախարարի ցույց եմ տվել, նայել ու ասել են, որ այդ ուղղությամբ զբաղվում են, ու ավելի հասուն ծրագրեր են շրջանառվում։ 
Հիմա ռուսական, ուկրաինական ու բելառուսական ՏՏ ոլորտն այլ երկրներ տեղափոխվելու լուծումներ է փնտրում, ֆրիլանսների ներգրավման՝ աշխարհի ամենամեծ պլատֆորմները փակվում են Ռուսաստանում, ու ռուս ֆրիլանսերները ապրելու այլ երկրներ են ման գալիս։ Իսկ Հայաստանի կառավարությունը դեռ պատրաստի լուծումներ չունի։ Ու միայն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, դռնեդուռ ընկած, փորձում մի բան անել, էն էլ՝ արածի ՕԳԳ-ն շատ ցածր է, քանի որ կառավարելի համակարգերում իդեաներ չեն ծնվում, ու անհատի իդեան էլ առաջ տանող չի լինում»։