Տեսակետ

Էլեկտրամոբիլն ավելի արդյունավետ է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Բացենք փակագծերը։ Այսօր Tesla Model 3-ը պարեկների հետ դուրս եկավ ծառայության։ 8 ժամում, մոտ 170 կմ երթևեկի արդյունքում, այն ծախսեց ընդհամենը 32 կՎտ/ժ էլ-էներգիա։
Դրամային արտահայտմամբ՝ լիաքարշ այս էլեկտրամոբիլը մոտ 8 անգամ ավելի քիչ վառելիք ծախսեց, քան լրիվ նույն երթուղին անցած բենզինով ավտոմոբիլը... Եվ դա՝ չհաշված էլեկտրամոբիլի սպասարկման էժանությունը (ոչ յուղ ունի, ոչ «սվեչա», ոչ էլ վարչապետի հիշատակած «տռամբլյոռը», իսկ «կալոդկաները» մի 100 հազար կմ են քշվում` ռեկուպեռացիայի հաշվին)։
Փորձարկումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ էլեկտրամոբիլը, երկարաժամկետ առումով, հարկատուների փողերի խնայման լավ ձև է... Դրան էլ գումարենք հարցի բնապահպանական կողմն ու այն հանգամանքը, որ բենզինը ներմուծվող է, իսկ էլ-էներգիան՝ տեղական։
Հատուկ շնորհակալություն Tesla Service Yerevan-ին։ 
Հ.Գ. Փորձարկումները շարունակվելու են նաև այլ էլեկտրամոբիլներով»։